HBO հեռուստաալիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիմանել է «Գահերի խաղ» սերիալից կերպարը «քաղաքական նպատակներով» օգտագործելու պատճառով, հայտնում է CNBC-ն: Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի՝ «ռուսական» հետաքննության արդյունքների վերաբերյալ ելույթից հետո Թրամփն իր Twitter-յան պաշտոնական էջում նկար է տեղադրել հանրաճանաչ սերիալի ոճով, որում նա հանդիսատեսին թիկունքով շրջված՝ կանգնած է մշուշի ամպի առջեւ: «Գահերի խաղին» հատկանշական տառատեսակով գրված է՝ «Խաղն ավարտված է»: Վերեւում ավելացված է. «Ատողների եւ ձախ արմատական դեմոկրատների համար: Ոչ մի դավադրություն: Արդարադատությանը ոչ մի խոչընդոտում»: «Չնայած մենք կարող ենք հասկանալ մեծ հետաքրքրությունը «Գահերի խաղի» հանդեպ, հատկապես հիմա, երբ թողարկվել է դրա վերջին մասը, այնուամենայնիվ, կցանկանայինք, որ մեր մտավոր սեփականությունը քաղաքական նպատակներով չօգտագործվեր»,- նշված է HBO հայտարարության մեջ, որի համար է նկարահանվել սերիալը: Թրամփն ավելի վաղ արդեն օգտագործել էր հղում այս սերիալին, իսկ HBO հեռուստաալիքը խնդրել էր շոուն քաղաքական նպատակներով չօգտագործել: Ընկերությունը Twitter-ում սերիալի երկրպագուներին նաեւ կատակով հարց էր ուղղել, թե մտացածին դոտրակիերենով ինչպես կթարգմանեն «ապրանքանիշի ոչ իրավաչափ օգտագործում» արտահայտությունը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02