Ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիական» մարզահամալիրում Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկիի և Պյոտր Պորոշենկոյի բանավեճը բուռն արձագանքի է արժանացել համացանցի օգտատերերի կողմից: Մեծամասնությունը բանավեճի հաղթող է անվանել Զելենսկիին, Իսկ Պորոշենկոն էլ, ըստ նրանց, ավելի է նվազեցրել կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու շանսերը:
«Ես, անկեղծ, չէի սպասում, որ բանավեճում հաղթող դուրս կգա Զելենսկին: Պորոշենկոն կորցրեց ինքնակառավարումը: Ամեն կերպ փորձում էր Զելենսկիին վատ դրության մեջ դնել: Այնպես էր գոռում, լավ է՝ ձայնը չկորցրեց»,- գրել է Strana.ua կայքի լրագրող Անաստասիա Տովտը:
«Մարդ, որը կորցրեց ամենը… Պյոտր Պորոշենկո…»,- բանավեճից հետո գրել է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն:
Պորոշենկոյին աջակցող օգտատերերի շրջանում գլխավոր թեման Զելենսկիի ասած «ապստամբներ» բառն է եղել, որը նա ասել է Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների հասցեին: Ըստ նրանց՝ նախագահի թեկնածուն նման տերմիններ չպետք է օգտագործի:
«Մեկ բառն ի չիք է դարձնում 5 տարի մղած պատերազմն ու արտաքին քաղաքականությունը»,- գրել էքաղաքագետ Ալեքսանդր Պալիյը:
Ոմանք էլ նշել են, որ բանավեճի ժամանակ ոչ ոք չի հաղթել, և թեկնածուներն անիմաստ ժամանակ են վատնել:
«Մեկ ժամ անիմաստ: Պորոշենկոն կոչեր էր հղում Պուտինին, Զելենսկին ժողովրդի թեկնածու էր խաղում»,- կարծում է լրագրող Վյաչեսլավ Չեչիլոն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Պորոշենկոն բանավեճի ժամանակ երկրում տիրող իրավիճակի համար մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Դուք պետք է տեսնեիք, թե ինչ վիճակում եմ ես ընդունել երկիրը»,-ասել է Պորոշենկոն:
«Մենք բոլորս քվեարկել ենք մի Պորոշենկոյի օգտին, բայց ընտրել ենք մեկ ուրիշի: Առաջինն ասում է, որ դպրոց է բացում, երկրորդը լուռ Roshen խանութ է բացում», - նախընտրական բանավեճի ժամանակ իր ելույթն այսպես է սկսել Զելենսկին:
Նա հիշեցրել է գործող նախագահի սխալները՝ պատերազմը, վերնախավի անօրինական հարստացումը:
«Ես հասարակ մարդ եմ, որը եկել է կոտրելու այս համակարգը», - շեշտել է Զելենսկին:
Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Մարտի 31-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Զելենսկին ստացել էր ընտրողների ձայների 30.04 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 15.95 տոկոսը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02