ՏՄՊՊՀ նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը վստահեցնում ՝ խորհրդարանականների վստահության քվեն արդարացնելու է։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատգամավորները մի շարք ոլորտների հետ կապած խնդիրներ են բարձրացրել, որոնց ինքն ուշադրություն է դարձնելու։ Գևորգյանն իր առաջին խնդիրն է համարում սննդի, ավիատոմսերի և այլ ոլորտների ուսումնասիրությունը:
«Կարծում եմ՝ պետք է մանրամասն ուսումնասիրել, նաև հանձնաժողովում կլինեն նյութեր կամ գործընթացներ, որոնք ևս պետք է կիսատ չթողնենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Ինչ վերաբերում է հարցի, որ ՏՄՊՊՀ-ն ասոցացվում է այս կամ այն օլիգարխի շահը սպասարկողի հետ, նա նշեց, որ որևէ ինստիտուտ որևէ անձի հետ չպետք է ասոցացնել, քանի որ ինստիտուտները շատ ավելի կայուն ու զորեղն են։
«Որևէ անձի շահ չեմ պատրաստվում սպասարկել, մեր առաքելությունը օրենսդրությանն ու հանրային շահի սպասարկումն է»,- ընդգծեց Գեղամ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է իր՝ ՔՊ անդամ դառնալու հարցին, նա շեշտեց, որ ապագայի վերաբերյալ որևէ բան չի բացառում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գեղամ Գևորգյանին՝ ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02