Ազգային ժողովում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր հարակից զեկուցող Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծին կառավարությունը դրական եզրակացություն է տվել։
Նախարարն անդրադարձավ հնչեցված այն հարցին, թե ում է տրամադրվում աջակցությունը, եթե մահացել են այդ իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների ծնողները։ Նախարարն ասաց, որ այս դեպքում տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանում է նոր անձ և նա պետք է ստանա փոխհատուցումը։
Արտակ Զեյնալյանը հավելեց՝ պետք է ընդունել, որ սա վնասի հատուցում չէ։ «Սա չափազանց կարևոր է, որպեսզի որևէ շփոթ չառաջացնի, այս գործերը ՄԻԵԴ-ում են և վճռի կայացման փուլում են և այստեղ կան հարաբերություններ, որոնց վրա կարող է ազդել, եթե շփոթենք վնասի հատուցման հետ, և նրանց իրավունքները կարող են խախտվել, հետևաբար մեր առաջարկով փոխվել է աջակցության մասին օրենք»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ «Մարտի 1-ի» ժամանակ ծանր վնասվածք ստացած անձանց թիվը, ըստ դատաբժշկական տվյալների, 63 է։ Նրա խոսքով՝ սակայն ենթադրելի է, որ կլինեն անձինք, ովքեր կդիմեն, որպեսզի ներգրավվեն որպես տուժող, քանի որ վնասվածք այդ իրադարձությունների ժամանակ ստացել են, սակայն վախեցել և չեն դիմել։ Ըստ նախարարի, երբ նախագիծը հաստատվի, հնարավոր է, որ նրանք արդեն դիմեն այդ հարցով։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով նախարարին, ասաց, թե 128 տուժածների մասին է նշվել, մինչդեռ ծանր վնասվածք ստացած տուժողների ցուցակում 63 հոգի են, որոնք կարող են ստանալ պետական աջակցություն։ Ապա նա Արտակ Զեյնալյանին խնդրեց պարզաբանել, թե խնդիրն ինչումն է։ Նաև հարցրեց, թե ՀԱԿ-ն այս աշխատանքներում ինչ-որ կերպ ընդգրկվե՞լ է, թե ոչ։
Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց, որ Դատախազությունից վերցված ընդհանուր թիվը 187 է՝ 10 զոհ, 37 քաղաքացիական անձ, ովքեր այս գործերով անցնում են որպես մարմնական վնասվածքներ ստացածներ։ «Բնականաբար այդ թվերը մոտավոր են, և սրանց տատանումները բնական է»,-ասաց նա։
Ըստ Զեյնալյանի, երբ օրենքն ընդունվի, կարծում է, որ աշխատանքային խումբ կձևավորվի, որը կղեկավարի արդարադատության նախարարը կամ տեղակալը։ Նա նաև ասաց, որ ՀԱԿ-ին գուցե ևս կառաջարկեն փաստաբան ընդգրկել, գուցե նաև խմբում լինի պատգամավոր կամ նրա կողմից լիազորված անձ։
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02