Հասարակություն ԱԼԻԵՒԸ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Վահրամ Աթանեսյան Վահրամ Աթանեսյան 22 Ապրիլ 2019 | 18:45 Facebook Twitter Google Ալիեւը չի շնորհավորել Ուկրաինայի նորընտիր նախագահին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին շնորհավորական հեռագրեր է ստացել տասնյակ երկրների առաջնորդներից: Նրան շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահը, ինչպես նաեւ Կանադայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը: Հարավային Կովկասի երկրներից Զելենսկուն շնորհավորել են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները եւ նախագահները: Իսկ, ահա, Ադրբեջանից Զելենսկին շնորհավորական ուղերձ դեռեւս չի ստացել: Ըստ երեւույթին, նրա տպավորիչ հաղթանակը Բաքվում ընկալվել է որպես ավտորիտարիզմի պարտություն: Ուկրաինայի նախագահական ընտրությունները, ինչ խոսք, հարիր չեն Ադրբեջանի քաղաքական ավանդույթներին, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որտեղ սահմանադրությամբ նախագահը կարող է պաշտոնավարել ցմահ: Ադրբեջանից, իհարկե, դիվանագիտական պատշաճության սահմաններում շնորհավորանքի ինչ-որ պաշտոնական տեքստ Կիեւում կստացվի: Բայց դա կլինի ուշացած արձագանք եւ կվկայի, որ երկու երկրների միջեւ քաղաքակրթական խզումն այլեւս անշրջելի է: Ի դեպ, Զելենսկին շնորհավորական ուղերձ չի ստացել նաեւ Մոսկվայից: Այս հարցում, երեւում է, Բաքուն հետեւում է Կրեմլին եւ համերաշխվում ուկրաինական զարգացումների նկատմամբ ռուսական կողմի գնահատականին: Կարելի է վստահաբար կանխատեսել, որ Ուկրաինայի նոր իշխանությունների եւ Իլհամ Ալիեւի վարչախմբի հարաբերությունները բավականին բարդ եւ հակասական կլինեն: Մինչդեռ Ադրբեջանը ֆորմալ առումով անդամակցում է ՎՈՒԱՄ կազմակերպությանը, որն ստեղծվել էր իբրեւ ԱՊՀ-ին այլընտրանք` հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գերակա ազդեցությունը հակակշռելու աշխարհաքաղաքական կանխածրագրով: Ադրբեջանը վերջին տասնամյակում ամեն ինչ արել է, որպեսզի այդ կառույցը դադարի արդյունավետ լինելուց, եւ հարաբերությունները ճշգրտել է բացառապես Ռուսաստանի հետ: Նոր Ուկրաինան քաղաքակրթորեն Ադրբեջանի հակոտնյան է: Նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո Զելենսկին կոչով դիմել է հետխորհրդային տարածքի ժողովուրդներին` հորդորելով հավատալ իրենց հնարավորությանը: Դա նաեւ ադրբեջանական ժողովրդին է հասցեագրված: Բաքվում, ըստ երեւույթին, Ուկրաինայի նորընտիր առաջնորդի կոչն ընկալել են որպես Ադրբեջանի «ներքին գործերին միջամտություն» եւ որոշել են նրան շնորհավորել ամենավերջում: Դրանից Զելենսկին, անկասկած, հետեւություններ կանի:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02