Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում:
«Դուք գիտեք, որ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը տեղի է ունեցել 1915-1922 թվականներին Օսմանյան Կայսրությունում: Մեզ համար սա շատ կարևոր օր է, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օր է ողջ մարդկության համար: Եվ մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որովհետև մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր գործընթաց է ապագայում բոլոր հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար:
Ես կցանկանայի ընդգծել, որ դեռևս 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մենք, իհարկե, շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի այդ դիրքորոշումը»,-ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը: «Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կվերականգնվի երկխոսությունը, բարեկամությունն ու եղբայրությունը, ինչին այլընտրանք ուղղակի չկա:
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14