21-րդ դարում փակ սահմաններն ընդունելի չեն, Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սահմանների բացումն այլընտրանք չունի, մենք պետք է հասնենք դրան, բայց միևնույն ժամանակ պետք է բոլոր հարցերը քննարկվեն, նոր գնանք առաջ: Փորձը ցույց տվեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսումը Թուրքիայի հետ չաշխատեց : Հիմա էլ կարող ենք առանց նախապայմանների հարաբերությունների մասին խոսել, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին: Սահմանները պետք է առանց նախապայմանների բացել, 21-րդ դարում պետք չէ սահմանները փակ պահել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Էդմոն Մարուքյանը:
Խոսելով ֆուտբոլային դիվանագիտության մասին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետք էր ինչ-որ բան ժամանակին սկսել, բայց երբ նախապատրաստական փուլ լիներ: Ըստ նրա՝ Հայաստանն անպատրաստ իրավիճակում սկսեց այդ պրոցեսը: Թուրքական պետությունը մտավ պրոցեսի մեջ, իր բոլոր հնարավորություններով շահեց դրանից և գործընթացը վիժեցրեց:
«Ես կարծում եմ, որ ցանկացած նման նախաձեռնություն սկսելուց առաջ, պետք է լավ նախապատրաստական աշխատանք տանել, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ մարդկությունը: Ցեղասպանությունը ճանաչվի, դիվանագիտական հարաբերություններ սկսվեն Թուրքիայի հետ, սահմանները բացվեն»,-ասաց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետն իր ելույթում չի խոսել Հայոց ցեղասպանության մասին, ինչն էլ ընդդիմադիրների կողմից քննադատության է արժանացել, Էդմոն Մարուքյանը նշեց, որ ելույթ ունենալով չէ, որ կարելի է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործ անելու մասին խոսել կամ չխոսել:
«Դա խնդիր չէ, եթե կա տեսլական Թուրքիայի հետ հարաբերություններն ինչպես ձևավորելու հարցում: Իշխանությունները տեսլական չեն ներկայացրել և այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարվում: Ինչ վերաբերում է տարբեր խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներին, ապա դա համալիր աշխատանքի արդյունք է, աշխատում են և՛ հայ համայնքը, և՛ Հայ դատի գրասենյակները, և՛ դեսպանությունները»,-հավելեց նա:
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55