Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և նշեց, որ իշխանությունները մշտապես շեշտում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը փայլուն հարաբերություններ ունեն այսօր։ Մինչդեռ այս պնդումը, ըստ պատգամավորի, հիմնավոր չէ։
«Ասում են՝ ունենք փայլուն հարաբերություներ, փայլուն է, ուղղակի չեք պատկերացնում, թե ինչքան է փայլուն, բայց մեկ էլ պարզվում է, որ վերջին մի քանի ամիսներին միայն հայ վարորդներին են կանգնեցնում Ռուսաստանի Դաշնությունում և թույլ չեն տալիս, որ վարեն մեքենաները»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ կառավարությունն է ասում, որ հարցը շուտով կլուծվի, խոսք են տվել, ընթացքի մեջ է, բայց տեղաշարժ չկա։
«Այս պրիմիտիվ, տարրական հարցը մինչև այսօր իշխանությունը չի կարողացել լուծել, հազարավոր նամակներ եմ ստանում ու չգիտեմ ինչ պատասխանեմ։ Ի՞նչն է փայլուն, էդ որտեղ են հարաբերությունները փայլուն, գոնե մի ասեք էլի։ Այո այդ հարցով կառավարությանը կոչ եմ անում զբաղվել»,-ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, թե միջխորհրդարանական նիստում ամեն անկարևոր հարցերից խոսել են, մինչդեռ այդ հարցը օրակարգում չի եղել։ «Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, ապա գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան»,-ասաց նա։
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45