Օգոստոսի 6-ին ուժի մեջ է մտնում օրենքի փոփոխությունը, որով այլևս պարտադիր չի լինի նույնականացման քարտ հանելը անձնագիր ստանալու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Ինչպես հայտնի է, այժմ անձնագրային բաժիններում անձնագիր ստանալու համար դիմած քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր են տրվում, սակայն նաև պարտադրում են նույնականացման քարտ հանել:
«Դա բիոմետրիկ անձնագրի մասին օրենքով էր պահանջվում, փոփոխությունը ուժի մեջ կմտնի օգոստոսի 6-ից, և այլևս չի պահանջվի նույնականացման քարտ հանել անձնագիր ստանալու համար, սակայն եթե քաղաքացին կունենա նույնականացման քարտ հանել, դա իր իրավունքն է»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Մնացական Բիչախչյանը:
Բիչախչյանն ասաց, որ նույնականացման քարտն այդպիսով շրջանառությունից դուրս չի գալիս, թեև հին անձնագրով բոլոր գործառույթները կարող է իրականացնել, բացի էլեկտրոնային ստորագրությունից:
«Մինչև 2019-ի հունվարի 1-ը սահմանվել է դրույթ, որ քաղաքացին կարող է իր ցանկությամբ ստանալ հին նմուշի անձնագիր: Դա պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշմամբ, քանի որ ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ հայցով և որոշակի կատեգորիայի անձինք կային, որոնք հրաժարվում էին ստանալ նոր անձնագիրը նույնականացման քարտով՝ հիմնականում կրոնական համոզմունքներով պայմանավորված, մատնահետք չէին տալիս, չիպով անձնագիր չէին ուզում: Սահմանադրական դատարանը պարտավորեցրեց ապահովել նաև այդ անձանց իրավունքները: Մարդիկ կային, 2-3 տարուց ավելի չէին ստանում նույնականացման քարտ ու էլեկտրոնային անձնագիր, զրկվում էին թոշակից, ինչ է՝ իրենց համոզմունքներին դեմ է»,- հին անձնագրերին վերադառնալու որոշումը պարզաբանեց Բիչախչյանը:
Ստացվում է, այդ անձանց իրավունքները հաշվի չէին առնվել մի քանի տարի առաջ օրենքը ընդունելուց և կենսաբանական անձնագրերն ու նույնականացման քարտերը պարտադիր դարձնելուց:
Բացի դա՝ անհավասար պայմաներում են այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում 25-40 հազար դրամ են վճարել կենսաբանական անձնագրերի ու նույնականացման քարտերի համար:
«Այժմ անձնագիր ստանալու համար պետք է վճարել հազար դրամ: Գումարած` 5 000 դրամ, եթե վիզա խփում են 5 տարով, կամ 1 000 դրամ, եթե 1 տարով է: Կենսաչափական անձնագիրն արժե 25 000 դրամ, բայց այս պահի դրությամբ, լեհական կողմի չմատակարարելու հետ պայմանավորված, խմբաքանակ չունենք»,-ասաց Բիչախչյանը
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02