Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 25-ին գյուղատնտեսության նախարարությունում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Կաթի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, որը մանրամասն ներկայացրել է հանրապետությունում արտադրվող կաթի ծավալների, դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների, ինչպես նաև մթերման և սպառման վերաբերյալ համապարփակ տեղեկություններ: Նախարարի խոսքով՝ օրակարգային հիմնական խնդիրը շարունակում է մնալ իրացման հարցը, որի կարգավորումը պահանջում է նաև օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումներ:
Այնուհետև Գ. Մարտիրոսյանը կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև շրջանների ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտում առկա հիմնական խնդիրների մասին: «Անասնապահության զարգացումը և դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ճյուղը զարգացման մեծ հեռանկարներ ունի մեր հանրապետությունում, որը պետական լուրջ աջակցություն է պահանջում: Այդ իսկ պատճառով կցանկանայի լսել ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ ձեր առաջարկները, որոնք կառավարության կողմից առավել մեծ ուշադրություն են պահանջում», - ասել է Գ.Մարտիրոսյանը:
Խորհրդակցությանը ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, նշելով, որ կաթի արտադրման և մթերման շուկան մշտապես ենթարկվում է մանրէաբանական և փորձագիտական լաբորատոր ստուգումների, որից հետո միայն թույլատրվում են դրանց իրացումն ու վաճառքը:
Ամփոփելով մասնակիցների զեկույցները՝ պետական նախարարը առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատանքներ տանեն շահագրգիռ բոլոր սուբյեկտները: Դրանք մասնավորապես կապված են կաթի ինքնարժեքի նվազեցման քաղաքականության հետ, որը անմիջականորեն անդրադառնալու է վերամշակող ընկերությունների արտադրանքի վրա, ինչպես նաև որակի և սպառողական շուկայի վաճառքի նկատմամբ վերահսկողության խիստ բարձրացման հետ:
Խորհրդակցության ավարտին՝ պետական նախարարը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կազմել գործողությունների պլան, որտեղ ամփոփված կլինեն այն բոլոր խնդիրներն ու առաջարկները, որոնք արծարծվել են հանդիպման ընթացքում:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաև «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»- ի տնօրեն Տիգրան Ծատրյանը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02