Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի գլխավորած պատվիրակությունը 2019թ-ի ապրիլի 23-24-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների 3-րդ հերթական նիստին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև պենիտենցիար բժշկության ոլորտի փորձագետներ և գիտնականներ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նիստի շրջանակներում քննարկվել են անազատության մեջ պահվող անձանց բժշկական սպասարկման ծառայությունների կազմակերպա-իրավական հիմնավորումները, բժշկական ծառայությունների անկախության երաշխիքների արդյունավետության վերաբերյալ մասնակից պետությունների փորձը, թմրամոլների և թմրամոլության նկատմամբ կախվածություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական օգնության կազմակերպման առանձնահատկություններն ու ոլորտում արձանագրված հաջողությունները:
Զեկույցով հանդես են եկել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հ.Քոչինյանն ու ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետ Ա.Հովհաննիսյանը, որոնք մանրամասն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական բժշկության ոլորտում առկա իրավակարգավորումները, մեկնարկած բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը: Մասնավորապես, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման հայեցակարգի, կազմակերպչական հիմքերի և պայմանների, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում e-Penitentiary ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական համակարգում և բժշկական սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած բարեփոխումները՝ նիստին մասնակից բոլոր երկրների փորձագետներն արձանագրել են, որ բժշկական սպասարկման ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու և դրանք քաղաքացիական առողջապահական համակարգում գործող տեղեկատվական շտեմարաններին կապելու նախաձեռնություններն այլևս անհրաժեշտություն են, որոնք իրապես ունակ են ապահովելու պենիտենցիար բժշկության անկախությունն ու արդյունավետությունը:
Առաջավոր փորձի փոխանակման և համապատասխան հետազոտությունների տեղեկատվական հարթակ ստեղծելու նպատակով նիստի շրջանակներում որոշում է կայացվել պենիտենցիար բժշկության ոլորտի առնչությամբ մասնակից երկրների կողմից ներկայացված զեկույցներով կազմել իրավա-տեղեկատվական մեթոդական ուղեցույց և հրապարակել այն:
Փորձագետների խմբի նիստում քննարկվել են նաև 2019թ-ի հուլիսին Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 4-րդ նստաշրջանի նախապատրաստման և օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02