Սահմանային իրավիճակը կայուն է. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Նույն վիճակն է՝ կրակոցներ են այն կողմից լինում, բայց ոչ` թիրախավորող։ Կայուն է իրավիճակը»,- շեշտեց նա:
Անդրադառնալով մոսկովյան այցին՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ այն մատակարարումների վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն մինչև տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում, կան ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք գաղտնազերծելը ճիշտ չէ ներկա պահին: «Երբ կմատակարարվի, այն ժամանակ կխոսենք»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազան Սու-30ՍՄ-ներով վերազինելուն՝ պաշտպանության նախարարն ասաց, որ ռուսական ռազմաբազան ժամանակի ընթացքում արդիականացվելու է: «Կայացվելու են համապատասխան որոշումներ սպառազինության տեսակի և քանակի վերաբերյալ: Իսկ մենք Սու-30-երի առաջին խմբաքանակը ստանալու ենք տարվա վերջին կամ 2020-ի սկզբին: Ամեն ինչ նորմալ է ընթանում, մտահոգվելու խնդիր չունենք»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ, առհասարակ, ինչ սպառազինություն մեզ անհրաժեշտ է, ձեռք է բերվել և ձեռք է բերվելու:
Պատասխանելով ամերիկյան սպառազինություն գնելու հետ կապված հարցին՝ պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ որևէ կոնկրետ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել: «Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչո՞ւ ոչ, և եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար», - ընդգծեց Տոնոյանը
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03