Միացյալ Նահանգները Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը համարում է «ռազմավարական հնարք»՝ ուղղված այն բանին, որպեսզի ստեղծվի խզում Անկարայի եւ նրա արեւմտյան դաշնակցի միջեւ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը։ «Ռուսական ագրեսիան Վրաստանում, Ուկրաինայում եւ Սիրիայում թուլացրել է Թուրքիայի անվտանգությունը։ Ռուսաստանի ագրեսիվ առաջարկը ռազմավարական հնարք է՝ ուղղված այն բանին, որպեսզի պառակտում առաջացնի Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ Ս-400-ների օգնությամբ»,- ասել է նա։ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան ընտրություն կկատարի հօգուտ Ս-400-ներից հրաժարվելու, կապահովի իր օդային տարածքի պաշտպանությունը այն համակարգերի օգնությամբ, որոնք համատեղելի են ՆԱՏՕ տեխնիկայի հետ, եւ կպահպանի իր ներդրումները F-35 ծրագրում։ Մենք Թուրքիայի հետ աշխատել ենք որպես ՆԱՏՕ գծով դաշնակցի թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, գրեթե 70 տարի, եւ մենք մտադիր ենք պահպանել այդ հարաբերությունները»,- ավելացրել է Փեհոնը։ Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել էր Թուրքիայի իշխանություններին, որ Ս-400-ների ձեռքբերումից հետո Անկարան այլեւս չի կարողանա մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման եւ ձեռքբերման ծրագրին։ Վաշինգտոնի կարծիքով՝ այդ սպառազինությունների միաժամանակյա օգտագործումը տեխնիկապես անհնար է։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կարող է դիմել ցանկացած այլ երկրի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի մատակարարել F-35-ներ։ Ինչպես տեղեկացրել է ամերիկյան Defense News թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերում բարձրաստիճան աղբյուրին, Անկարան այդ դեպքում կարող է դիմել Մոսկվային։ 2016 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ Անկարայի կողմից Ս-400-ների գնման մասին։ 2017-ի սեպտեմբերին Մոսկվան հաստատեց պայմանագրի կնքման փաստը, այդ ժամանակ էլ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը տեղեկացրեց, որ կանխավճարն արդեն արված է։ Իր հերթին, Վաշինգտոնը փորձում է խափանել այդ գործարքը։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02