Ամերիկյան Relativity ընկերությունը (կենտրոնատեղին՝ Լոս Անջելես, Կալիֆոռնիա) մտադիր է ստեղծել կրող հրթիռ, որի բոլոր մասերը առաջին անգամ կստեղծվեն 3D տպիչի օգնությամբ։ Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է Space.com ինտերնետ-պորտալը, երկաստիճան Terran-1 հրթիռը ցածր ուղեծիր կհանի 1250 կիլոգրամ օգտակար բեռ։ Մեկ արձակման արժեքը կկազմի 10 մլն դոլար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, նրանց է պատկանում աշխարհում ամենամեծ Stargate 3D տպիչը, որը կարող է տպել հրթիռի մասերը 60 օրվա ընթացքում։ Stargate-ը անընդհատ բարելավվում է եւ գործում ավելի արագ՝ ի հաշիվ տվիչների եւ ավտոմատ ուսուցման համակարգի օգտագործման, նշում են ընկերության ներկայացուցիչները։ «Մենք ստեղծում ենք արտադրության միանգամայն նոր տեսակ»։ Ընկերությունն արդեն ստորագրել է կանադական Telesat արբանյակի արձակման պայմանագիրը, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել 2022-ին Թաիլանդի հեռահաղորդակցային ընկերության արբանյակ արձակելու մասին։ Ավելի վաղ, The Fabricator պորտալի տվյալներով, Relativity ընկերությունը պատրաստել էր շարժիչ Aeon-1 հրթիռի համար՝ ավելի քան 100 բաղադրիչից կազմված։ 3D տպիչի օգտագործումը թույլ կտա պատրաստել կրող հրթիռ մոտավորապես հազար հանգույցներից, այն դեպքում, երբ սովորական մեթոդով հրթիռ ստեղծելիս հանգույցների թիվը գերազանցում է 100 հազարը։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02