Աշխարհում ամենաբարձր շենքը՝ Դուբայի Burj Khalifa երկնաքերը լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության ահաբեկչությունների զոհերի, որոնք խլեցին 300-ից ավելի մարդու կյանք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն «Միասին դեպի խաղաղություն՝ կառուցված հանդուրժողականության եւ խաղաղ գոյակցության վրա»,- նշված է Burj Khalifa-ի Twitter-յան էջում հրապարակված երկնաքերի լուսանկարով հաղորդագրության մեջ, որը լուսավորված է դեղին-կարմիր գույներով: Շրի Լանկայի դրոշի գույներով լուսավորումներ են հայտնվել նաեւ ԱՄԷ-ի շատ այլ տեսարժան վայրերում՝ ներառյալ երկնաքերներ, խոշոր հյուրանոցներ եւ կամուրջներ: Շրի Լանկայում Զատկի կիրակի տեղի էր ունեցել պայթյունների շարք, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 359 մարդ, տուժել է 520-ը: Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02