ԱՄՆ խոշորագույն Նյու Յորք քաղաքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ առնվազն 120 հոգևորական մեդադրվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կամ երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի պահման համար: Այս մասին տեղեկանում ենք արքեպիսկոպոսության պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրանքների առկայությունը չի նշանակում, որ տվյալ հոգևոր անձինք մեղավոր են կամ պատասխանատվություն են կրում որևէ քաղաքացիական հայցի համար:
Փաստաթղթում ասվում է նաև, որ ցուցակը վերաբերում է միայն Նյու Յորքի արքեպիսկոպությանը պատկանող հոգևորականներին, ընդ որում՝ նրանց թվում եպիսկոպոսներ, քահանաներ և սարկավագներ կան:
Հայտնի է, որ ցուցակում հիշատակված հոգևոր անձինք կա՛մ զրկվել են հոգևոր աստիճանից, կա՛մ հեռացվել են ծառայությունից, կա՛մ էլ վախճանվել են:
Հիշեցնենք, որ մարտի վերջին ամերիկյան Jeff Anderson & Associates ընկերությունը զեկույց էր ներկայացրել, որում ներկայացվում էր Իլինոյս նահանգում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար մեղադրվող 400 հոգևորականի անուն, որոնց մի մասը նախկինում չէր հրապարակվել եկեղեցու կողմից:
Հաղորդվում է նաև, որ այն հոգևորականների երեք քառորդը, որոնց դեմ մեղադրանքներ են առաջադրվել, ձեռնադրվել են 1908-1969 թվականներին, իսկ 2002թ.-ից ի վեր ձեռնադրված ոչ մի հոգևորականի դեմ մանկապղծության մեղադրանք չի հնչեցվել:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02