Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 32-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Գեորգ Մեյերին (Գերմանիա): Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիան հաղթող չունեցավ:
Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 6.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 5.5:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին:
Ապրիլի 29-ին անցկացվելիք 9-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայ գրոսմայստերը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01