Ռուսաստանը և Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազի ոլորտում համագործակցությանը և մտադիր են մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմա մշակել: Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն: Տեղեկացնում է «РИА Новости»-ն:
«Մեր երկրները մեծ ուշադրություն են դարձնում գազի ոլորտում համագործակցությանը: Ուսումնասիրվում են ընթացիկ և ապագա ծրագրերը: Օրինակ, պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականը համաձայնեցնել Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման սխեմա մշակելու հարցը»,- ասել է Պրիխոդկոն:
Նա հավելել է, որ մինչև 2019 թ. հուլիսի 1-ը կողմերն անհրաժեշտ խորհրդակցություն կանցկացնեն` Ռուսաստանից Հայաստան բնական գազ մատակարարելու գնի վերաբերյալ նոր համաձայնության գալու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ 2019 թվականի համար արդեն բանակցել են և կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, ըստ որոնց գազի գնի թանկացում չի լինելու: Նա նշել էր, որ գազի սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում և որոշակի ժամանակահատվածի համար ֆիքսվում են պարամետրեր:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02