ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման ուղղությամբ: Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, որ կտրվել է ճոպանուղու ճոպանը և ներկայացրել է հաշիվ-ապրանքագիր` նոր ճոպան ձեռք բերելու համար: Հետագայում, ճոպանը փոխելուց հետո պարզվել է, որ այն ոչ թե կտրված է եղել, այլ թեթևակի վնասված, որը չէր կարող որևէ սպառնալիք հանդիսանալ ճոպանուղու շահագործման անվտանգության համար: «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենի անհիմն գործողությունների պատճառով, նոր ճոպանի ձեռքբերման համար ՀԱՕԿ-ը կրել է շուրջ 117. 500 եվրոյի վնաս: Ընկերության գլխավոր տնօրենի վարքագիծը հիմք է հանդիսացել վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու համար և ՀԱՕԿ-ի կողմից Ընկերության գործունեության նկատմամբ հսկողությունը խստացվել է: Արդեն 2017թ. օգոստոսին, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկությամբ հրավիրվել է «Լեռնատուր» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով՝ Ընկերության գլխավոր տնօրենին պաշտոնից ազատելու օրակարգով: Ժողովի 18.08.2017թ. N 17/01-Ա որոշմամբ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենն ազատվել է պաշտոնից: Նույն որոշմամբ գլխավոր տնօրեն նշանակվել է նոր անձ: Նոր տնօրենի պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ Ընկերության եկամուտներն անհամեմատ ավելին են, քան եղել են նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում, ինչն ակնհայտ է եղել: «Լեռնատուր» ՍՊԸ գործունեության 2017թ. տարեկան արդյունքներն ամփոփելուց հետո, հաշվի առնելով, որ նոր գլխավոր տնօրենի կառավարման ժամանակահատվածում լեռնադահուկային սեզոնն ընդգրկել է միայն 2017-2018թ. ձմեռային սեզոնը, ՀԱՕԿ-ը եկել է այն եզրահանգման, որ 2018-2019թթ. ձմեռային սեզոնի ժամանակ պետք է իրականացվի ներքին մշտադիտարկում, որից հետո դիմել է աուդիտորական կազմակերպությանը՝ կատարելու ուսումնասիրություններ և ստուգումներ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացակարգերի վերաբերյալ: Այդ նպատակով ՀԱՕԿ-ի և լիցենզավորված աուդիտորական կազմակերպության միջև 14.02.2019թ. կնքվել է Համաձայնեցված ընթացակարգերի վերաբերյալ N Ս-02-19 պայմանագիր: Աուդիտորական կազմակերպության կողմից արձանագրվել են անհամապատասխանություններ հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ-ի 2009-2016թթ. ֆինանսական հաշվետվությունների բացակայության, ինչպես նաև 2009-2016թթ. և 2017-2018թթ. եկամուտների անհամաչափության հետ կապված, և առաջարկություններ են ներկայացվել ՀԱՕԿ-ին՝ ձեռնարկել գործողություններ իրավունքների պաշտպանության և հնարավոր պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀԱՕԿ-ը Հավատարմագրային կառավարման պայմանագրով հիմնադիր լինելուց բացի, որը պետք է ստանար ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, հանդիսանում է նաև «Լեռնատուր» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը (որը իրավունք է վերապահում ՀԱՕԿ-ին ստանալ «Լեռնատուր» ՍՊԸ-ից շահաբաժին, այսինքն ՀԱՕԿ-ը իրավունք ունի ստանալու ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 75 տոկոսը), ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն պատճառված հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
11:48 23.10.25
14:09 23.10.25
10:03 23.10.25
10:45 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01