ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը հերքել է ամերիկյան մամուլում արտահայտված ենթադրությունները, որ ինքը խախտել է երկրի վիզային կանոնները, երբ նոր է սկսել որպես մոդել աշխատել 1990-ական թթ. կեսին: Այս մասին հայտնում է BBC-ն: Մելանյա Թրամփը մամուլի տեղեկությունները համարել է ապատեղեկատվություն: Նրա խոսքով՝ ինքը միշտ պահպանել է ԱՄՆ ներգաղթի օրենքները: Անցած հանսգտյան օրերին նյույորքյան տաբլոիդը հրապարակել է Թրամփի կնոջ բաց լուսանկարներ, որոնք արվել են 1995 թ.: Մելանյա Թրամփը պնդում է, որ որպես մոդել ԱՄՆ-ում սկսել է աշխատել 1996 թ.: Սակայն ինչպես պարզել են ամերիկացի լրագրողները՝ ֆրանսիական ամսագրի համար անկեղծ լուսանկարներն արվել են Նյու Յորքում: Թրամփը չի նշել՝ ինչ վիզայով է ԱՄՆ մեկնել 1995 թ. ֆրանսիական ամսագրում հրապարակված ֆոտոշարքին մասնակցելու համար: Մոդելային գործակալության տերը, որտեղ աշխատել է Մելանյա Թրամփը, հայտնել է, որ նա 1996 թ. ստացել է աշխատանքային H1B վիզա: Ավելի վաղ Դոնալդ Թրամփի կինը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ում աշխատանքի առաջին տարիներին ինքը ստիպված է եղել Սլովենիա մեկնել մի քանի ամիսը մեկ՝ վիզան երկարաձգելու: Սակայն ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ H1B վիզայի դեպքում չի պահանջվում հայրենիք վերադառնալ վիզան երկարաձգելու: Դոնալդ Թրամփը, որը հանդես է գալիս հօգուտ զինային կանոնների խստացման, չի մեկնաբանել երկրում իր կնոջ գտնվելու առաջին տարիներին վիզային կանոնները խախտելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունները:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02