ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է խստացնել միգրանտներին ապաստան տրամադրելու համակարգը, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախագահ Թրամփը նախագահական հուշագիր է ստորագրել, որպեսզի ապահովվի օրինական անձանց ապաստանի հասանելիությունը, միաժամանակ առավել արդյունավետորեն ապահովվի ապօրինի միգրանտներին հետեւելն ու վտարելը, որոնք չեն բավարարում չափանիշները եւ չեն համապատասխանում պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Հուշագրի համաձայն՝ Թրամփը իր աշխատակազմին հանձնարարել է ապաստանի տրամադրման կանոնները խստացնելու մի շարք միջոցներ ձեռնարկել: Դրանց թվում է ապաստան տրամադրելու եւ աշխատանքի թույլտվության մասին հայտարարության համար վճար գանձելու առաջարկը եւ անմիջապես աշխատանքի թույլտվությունը չեղարկելը այն արտասահմանցիների համար, որոնք վերջնական վտարման մասին կարգադրություն են ստացել: Դրանից բացի, Թրամփն առաջարկում է պահանջ սահմանել, որպեսզի ապաստան տրամադրելու բոլոր միջնորդությունները ներգաղթային դատարաններում քննվեն այն ներկայացնելու պահից 180 օրում: Նա նաեւ հանձնարարել է ներքին անվտանգության քարտուղարին առաջնահերթ ուշադրություն դարձնել ներգաղթային ծառայության աշխատակիցների նշանակմանը: Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ապաստան տրամադրելու համար ԱՄՆ իշխանություններին դիմած միգրանտներին նրանց գործերի քննության ընթացքում կուղարկի հետ Մեքսիկա: Մեքսիկայի միգրացիոն ծառայություններն իրենց հերթին հայտարարել էին, որ ԱՄՆ-ից վտարված միգրանտներին ոչ թե ապաստան կտրամադրեն, այլ աշխատատեղեր:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02