Ճապոնիայի կայսր Ակիհիտոն երեքշաբթի ավարտել է ծեսերը, որոնք կապված են երեկոյան նշանակված գահից հրաժարվելու հետ, տեսանյութը ցուցադրվել է «Ասահի» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դարչնագույն հագուստով, որը կարող է կրել միայն միապետը, եւ մետաքսե սեւ գլխարկով Ակիհիտոն դանդաղորեն մտել է կայսերական պալատի տարածքում գտնվող Ամատերասու աստվածուհու պատվին կառուցված սրբավայր, որը համարվում է Ճապոնիայում կայսերական դինաստիայի նախամայրը: Կայսրն այնտեղ հին ճապոներենով կարդացել է հանգստի գնալու մասին «ծանուցումը»: Ծեսերի շարքը անցկացվել է մարտի 12-ից: Այս ընթացքում կայսրը ճապոնական դիցարանի աստվածություններին եւ իր նախնիների հոգիներին տեղեկացրել է միապետի պարտականությունները վայր դնելու եւ դրանք գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին փոխանցելու մասին: Հեռացող կայսրն այցելել է նաեւ մյուս սրբավայրեր, այդ թվում՝ Ամատերասու աստվածուհու գլխավոր տաճար եւ Տոկիոյում իր հոր՝ կայսր Հիրոհիտոյի դամբարան: Երեկոյան տեղի կունենա գահից Ակիհիտոյի հրաժարվելու պաշտոնական արարողությունը, իսկ մայիսի 1-ին կսկսվի Նարուհիտոյի կառավարման նոր դարաշրջանը, որը ստացել է Ռեյվա անունը: 2016 թվականի օգոստոսին կայսր Ակիհիտոն ժողովրդին հղած հատուկ ուղերձով հասկացրել էր, որ տարիքի պատճառով ավելի ու ավելի է դժվարանում կատարել իր պարտականությունները, կցանկանար գահը փոխանցել գահաժառանգին եւ գործերից հեռանալ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02