Կառավարությունը քննարկեց և չընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել, որով աշխատողի տարիքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
Հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն իր բովանդակությամբ չի համապատասխանում օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և ամրագրող կարգավորումներին:
«Ըստ այդ հոդվածի՝ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով: Բացի այդ, միայն տարիքին վերաբերող արգելքի առանձին դրույթ սահմանելն ընդունելի չէ, քանի որ անհրաժեշտ է օրենսգրքում արգելք սահմանել նաև այլ հիմքերով խտրականության դրսևորման դեպքերի համար, օրինակ՝ սեռի, կրոնի և այլն»,- ասաց նախարարը:
Բաթոյանն առաջարկեց գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ստացվում է, որ Սահմանադրության մեջ կա խտրականությունը արգելող հստակ հոդված, բայց մյուս կողմից իրենք տարբեր ահազանգեր են ստանում, որ խտրականության դրսևորումներ են լինում աշխատաշուկայում: Նա ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին ասաց, որ այս հարցը պետք է լուծվի:
Նախարար Զարուհի Բաթոյանն արձագանքեց, որ իրականում կա անհրաժեշտություն օրենսգրքով արգելել խտրականությունը, բայց այն պետք է համապարփակ լինի: «Այսինքն՝ բոլոր հիմքերով պետք է արգելենք և ոչ միայն տարիքով: Ուզում եմ տեղեկացնել, որ այս ամիս նախաձեռնում ենք օրենսգրքի հանրային քննարկումներ, և այդ պատճառով այս բոլոր առաջարկները միջազգային նորմերին համապատասխանեցնելու կարիք կա, որ իմպերատիվ ձևով այդ բոլորն իրականացնենք»,- ասաց Բաթոյանը:
Վարչապետը Մարդու իրավունքների պաշտպանից հարցեց՝ արդյոք այստեղ խոսքը միայն աշխատանքայի՞ն խտրականության մասին պետք է լինի, թե՞ ընդհանրապես խտրականության:
Արման Թաթոյանը պատասխանեց. «Նախ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն և դրանք պետք է պրակտիկայում գործադրված լինեն: Աշխատանքային օրենսգիրքը պետք է ունենա սկզբունք, որը նաև խտրականության արգելքը կապահովի երաշխավորված: Իրականում ունենք դեպքեր, մասնավորապես՝ սեռով պայմանավորված, նաև տարիքային սահմանափակումներով ունենք խնդիրներ, և աշխատանքային օրենսգրքի ընդհանուր սկզբունքները հաճախ հնարավորություն չեն տալիս առավել արդյունավետ պաշտպանություն ապահովել»:
Փաշինյանն էլ արձագանքեց, որ այսինքն՝ խնդիր կա, բայց միայն տարիքով սահմանափակելով՝ մյուս դեպքերով խտրականությունը կթույլատրվի անուղղակիորեն: «Եթե գնում ենք այս ճանապարհով, ուրեմն պետք է հստակ սահմանենք բոլոր դեպքերը: Երբ ասում ենք՝ հստակ խտրականությունն արգելվում է, սահմանադրական շրջանակն ընդգրկող տրամաբանությունը պետք է դրվի, նաև պետք է հեղինակի հետ աշխատել, որպեսզի ամբողջական տեսքի բերվի»,- ասաց նա և հարցը դրեց քվեարկության:
Որոշումն ընդունվեց միաձայն:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15