ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ու Եվրոպական միության անունից տարածվել է հայտարարություն մայիսի 3-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Հայտարարության մեջ ասված է. «Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք նշում ենք ազատ մամուլի կարևոր դերը ոչ միայն որպես հուսալի և ճշգրիտ լրատվություն հաղորդող օղակ այլև ժողովրդավարության առանցքային հենասյուն։ Ժողովրդավարական գործընթացների որակը կապված է խոսքի ազատության, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատության ինչպես նաև բազմակարծության հետ։ Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի։ Հասարակության համար ճշտված և արժանահավատ լրատվություն երաշխավորելու մեծ պատասխանատվությունից բացի ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները բազմակարծ և բաց հասարակության հիմնաքարն են։ Հետաքննող լրագրությունը կատարում է վերահսկողի անհրաժեշտ դեր օգնելով, որպեսզի կառավարությունները և պետական հաստատությունների բոլոր օղակները հաշվետու լինեն հասարակության առջև իրենց գործողությունների և պարտականությունների կատարման համար։ Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ ավելի հաճախ փորձեր են արվում կրճատելու ազատ մամուլի տարածքը, այդ թվում՝ վստահության խաթարման կանոնավոր գործողություններով, և չափազանց շատ լրագրողներ կորցրել են կյանքնը կամ վտագի ենթարկվել ոչ հարմար ճշմարտությունը հասանելի դարձնելու պատճառով։ Այս տարի համաշխարհային 26-ամյակին անդրադառնում ենք այն մատրահրավերներին, որոնց հետ ապատեղեկատվության այս ժամանակաշրջանում առերեսվում են լրատվամիջոցներն ընտրական գործընթացներում, ինչպես նաև՝ ժողովրդավարությանը, խաղաղությանն ու հաշտեցմանն աջակցելու մամուլի ներուժին: Ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ՝ ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական միությունը բացառություն չէ։ Այդ պատճառով մեկնարկել ենք «Ապատեղեկատվությանն ընդդեմ ԵՄ գործողությունների ծրագիր» նախաձեռնությունը, որի միջոցով Եվրոպան մեծացնում է արձագանքը և բարձրացնում իր հասարակությունների դիմակայությունը ապատեղեկատվությանը: Ծրագիրը միտված է ապատեղեկատվության հայտնաբերման համակարգի բարելավմանը, Միության և ԵՄ անդամ պետությունների գործողությունների համակարգմանն ու միավորմանը, մասնավոր հատվածի համախմբմանն ու ստանձնած պարտավորությունների իրականացմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և քաղաքացիների հզորացմանը: Առողջ ժողովրդավարությունը հենվում է բաց, ազատ և արդար հանրային բանավեճերի վրա և մենք մեր պարտքն ենք համարում պաշտպանել այս տարածքը, թույլ չտալով ապատեղեկատվության տարածում, որն առաջացնում է ատելություն, բաժանումներ և ժողովրդավարության նկատմամբ անվստահություն: ԵՄ-ն խթան է հաղորդում ազատ և արդար մամուլին ոչ միայն իր տարածքում, այլ նաև երրորդ երկրների հետ հարաբերություններում, այդ թվում ֆինանսավորելով թիրախային ծրագրեր՝ միտված լրագրության որակի բարձրացմանը, մամուլի ազատության խթանմանը և հանրային տեղեկատվության մատչելիության ապահովմանը: Ազատ լրագրության նկատմամբ ավելացող ճնշումների պայմաններում ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը ԶԼՄ-ների և մամուլի ազատության պաշտպանությանը՝ իր սահմանների ներսում և ամբողջ աշխարհում»,-ասված է հայտարարության մեջ։
15:29
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:04 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44