Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին Ուկրաինայի մաս է համարում, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը: Ավելի վաղ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա կինը՝ Ելենան, Ղրիմում անշարժ գույքը գնել է 2013 թվականի ապրիլին՝ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան, երբ թերակղզին դեռ Ռուսաստանի կազմում չէր։ Նշված է, որ գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու տուրքերը, իսկ բնակարանը պաշտոնապես հայտարարագրված է Զելենսկու կողմից: Խոսքը վերաբերում է Ղրիմի հարավում՝ Յալթայի տարածաշրջանի Լիվադիա ավանում գտնվող բնակարանին: Շտաբում նշել են, որ Զելենսկիների ընտանիքը մտադիր է այդ անշարժ գույքից օգտվել «միայն այն ժամանակ, երբ Ղրիմը վերադարձվի Ուկրաինայի կազմ»: «Եթե Զելենսկին հարցն այդպես Է դնում, ապա նա երբեք չի օգտվի այդ բնակարանից: Այն այդպես Էլ կմնա օդից կախված»,- ասել է Ֆիքսը РИА Новости-ին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02