Ենթադրյալ ահաբեկիչներից առնվազն հինգը, որոնք Փարիզի եւ Բրյուսելի գրոհների մասնակից են, պետությունից որպես սոցիալական օգնություն ստացել են ավելի քան 50 հազար եվրո, որով ֆինանսավորել են այդ երկրներում իրենց կեցությունը: Այսպիսի հետեւության են հանգել Բելգիայի ոստիկանները, փոխանցում է The Wall Street Journal-ը:
Փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը, որը մարոկկոյական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացի է, Փարիզում 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գրոհից միայն երեք շաբաթ առաջ է դադարել գործազրկության նպաստ ստանալ: Ընդհանուր առմամբ, նրան փոխանցվել է 19 հազար եվրոյի չափով գումար, պարբերականին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները: Ըստ որում՝ նպաստ ստանալու ժամանակ նա եղել է բարի կառավարիչ եւ նույնիսկ համասեփականատեր, որը օրենքի համաձայն նրան զրկում էր ֆինանսական օժանդակությունից:
Բելգիայի հետախուզության ստորաբաժանման ղեկավարը նշել է, որ Ֆիլիպ դե Քոսթերի ֆինանսական հանցագործությունների հետաքննությամբ քննիչները ապացույցներ չեն հայտնաբերել, որ ենթադրյալ ահաբեկիչների ստացած դրամական միջոցները անմիջաբար ծախսվել են ահաբեկչական գրոհները կազմակերպելու համար: Այդուհանդերձ, սոցիալական ապահովության շնորհիվ նրանք գոյատեւելու եւ «իրենց ահաբեկչական ակտիվությունն անուղղակիորեն ապահովելու» միջոցներ են ունեցել, եզրափակել է նա:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02