Ծաղկաձորում ընթանում է ՀՀ դպրոցականների Շախմատի 13-րդ օլիմպիադան։ Սակայն Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սա դպրոցականների օլիմպիադայի վերջին փուլն է։
«Անցկացվում է 4 փուլով, իսկ առաջին փուլը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջին փուլից սկսած մասնակցում են բազմաթիվ դպրոցականներ՝ մոտ 12 հազար դպրոցական մասնակցել է։ Եզրափակիչ փուլին իրավունք են ստացել մասնակցելու Երևանը, Արցախի Հանրապետություն, Ջավախքի դպրոցականները՝ իրենց մոտ միջփուլային հաղթածները, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները»,-ասաց նա։
Միքայել Անդրեասյանը շեշտեց, որ այստեղ հաղթած թիմը հնարավորություն կունենա մասնակցել «Սպիտակ նավակ» դպրոցականների միջազգային մրցաշարին, որը կայանալու է Սոչի քաղաքում՝ հունիսի 1-ից 10-ը։
«Այստեղ թիմերը բաղկացած են 4 մասնակցից՝ 3 տղա, 1 աղջիկ, ովքեր մինչև 14 տարեկան են։ Մեր թիմերը միշտ այդ դպրոցականների համար նախատեսված մրցաշարում շատ հաջող են հանդես եկել, քանի որ բոլոր մեդալները վերցրել ենք՝ թե՛ հաղթող, թե՛ բրոնզ, թե՛ արծաթ»,-ընդգծեց Անդրեասյանը։
Վերջինս հույս ունի, որ այս անգամ էլ հայկական թիմը հաջողության կհասնի միջազգային մրցույթում։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02