ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Helsingin Sanomat թերթի հարցազրույցում ասել է, որ ամերիկյան ու ռուսաստանյան նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը երկրներին «առաջ շարժվելու» հնարավորություն է տալիս։ Ինչպես նշել է դիվանագետը, Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի եւ Պեկինի հետ բանակցություններն սկսել սպառազինությունների վերահսկման վերաբերյալ նոր պայմանավորվածությունների համար։ «Նախագահներ Թրամփը եւ Պուտինը լավ խոսակցություն են ունեցել։ Կարծում եմ, որ դա հնարավորություն է տալիս կողմերին առաջ ընթանալ։ Նախագահ Թրամփը գիտակցում է, որ մեզ երկու գործընկեր է պետք, որոնք պատրաստ են հետեւել պայմանագրին»,- Պոմպեոյին մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Այս առնչությամբ, ինչպես նշել է պետքարտուղարը, անհրաժեշտ է համոզվել, որ կա համակարգ, որը տարբերվում է ՓՄՀՀՊ-ից, որը կողմերին կդրդի կատարել պահանջները։ «Նախագահը գիտակցում է, որ հիմա կա երրորդ կողմ։ Այդ պայմանագրերը ստեղծված են տասնամյակներ առաջ, երբ Չինաստանն այլ էր։ Հիմա նա աշխարհառազմավարական սպառնալիք է ներկայացնում, ուստի նախագահ Թրամփը շատ կցանկանար, որ Չինաստանը լինի ցանկացած ձեռք բերված համաձայնության մաս, մենք կջանանք հասնել դրան»,- ավելացրել է նա։ Նա հույս է հայտնել, որ համապատասխան բանակցությունները տեղի կունենան։ «Գուցե չափից ավելի հավակնոտ է խոսել նման կարճաժամկետ հեռանկարի մասին։ Մինչեւ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի ժամկետի ավարտը մնացել է երկու տարի։ Գուցե, մենք ստիպված լինենք աշխատել երկկողմ ձեւաչափով, բայց ես հույս ունեմ, որ երկխոսությունը կընթանա դրական հունով, որպեսզի գտնենք եռակողմ համագործակցության դիտարկման հնարավորություն»,- ասել է Պոմպեոն։ Նրա խոսքով՝ աշխարհը «զգալիորեն կշահի դրանից»։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02