«Ես կհրաժարվեմ մանդատից այն ժամանակ, երբ իմ պատկերացրած երկիրը լինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակված լինեն, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես իմ կյանքով արդեն կապրեմ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր իրավիճակում կհրաժարվեք մանդատից և արձագանքելով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը։ Նա նշեց, որ այսօր պետք է մտածել այն մասին, թե ինչպես անել, որ մարդիկ իրենց վարկերը, պարտքերը փակեն ու փողոցում չմնանան, ոչ թե «Ծառուկյանի մանդատի մասին»։ «Բոլոր խնդիրները լուծվել են, ներդրումներն արվել են, ժողովրդի վիճակը լավացել է, Ղարաբաղի խնդիրը լուծվել է, ամենակարևոր խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է։ Սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը: Երկրի խնդիրները լուծվել պրծել ա հա՞, դա՞ ա մնացել: Մարդիկ ոչ թե պետք է դատարկ-դատարկ խոսեն, այլ գործ կատարեն, մարդ ի վիճակի լինի կատարել այդ գործը, փորձ ունենա», - ասաց Գ. Ծառուկյանը: Հարցին, թե ձեր նկատմամբ քաղաքական հետապնդում կա՞, նա ասաց. «Ես այսօր չեմ ուզում այդպիս բան մտածել ու պատկերացնել, բայց նախանձողներ, չար մարդիկ, ով չի կարողանում անի...»։ Պատասխանելով հարցին, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ձեր պատասխան գրությանը կընդունի՞ ի գիտություն և հարցը դրանով կփակվի՞, Գ.Ծառուկյանն ասաց, որ դրանում կա բոլոր հարցերի պատասխանը՝ և իրավական, և քաղաքական։ Նրա խոսքով, այս 15 օրվա լարվածությունը, որն անհիմն է, վնասում է պետությանը։ «Ներդրողների մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթանան ու անհիմն հայտարարություն ունի։ Այո, ներդրողը պետք է վստահ լինի։ Այո, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման վրա, ներդրումների վրա, մարդկանց մեջ մտավախություն կա ՝ այս երկրկում ներդրում անել, թե ոչ»,- ասաց նա։ Գ. Ծառուկյանը նշեց, որ գիտի, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Հարցին, թե ո՞րն է լինելու իշխանության հաջորդ քայլը, նա ասաց. «Ինչո՞ւ եք վերագրում իշխանությանը։ Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, չեմ էլ պատկերացնում։ Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, որ այսօր իշխանությունը Ծառուկյանի դեմ ինչ-որ ճնշման քայլեր է կատարում»։ Հարցին, թե ինչո՞ւ կասկածներ առաջացան պատգամավորների մոտ, որ իսկապես զբաղվում եք ձեռնարկատիրությամբ. Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Դա կասկած չի առաջացրել, դա նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչինչ չեն կարողանում անել, Ծառուկյանի քայլի վրա գալիս են, դիմում են, ուզում են Ծառուկյանի հետ անեն: Ես ինչ ասեմ»։ Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում։ Ս. Սահակյանը դիմել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը»։ «Մանրամասնելով, նշենք, որ խոսքը վերաբերվում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ», -նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Այս հայտարարությանն արձագանքել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վերջինիս էլ՝ Գագիկ Ծառուկյանը։ Աղբյուր` Panorama.am
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02