Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե գլխավոր դատախազին ուղղված Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմում-խնդրանքը որևէ կապ ունի քաղաքականության հետ։ Հիշեցնենք՝ այսօր Արցախի գործող ու նախկին նախագահները դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ «Ես կարծում եմ՝ ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Նշված անձինք դիմել են Գլխավոր դատախազին, պատասխանը դատախազի տիրույթում է։ Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքականությունը ընդհանրապես որևէ կապ չունի։ Պարոն Սահակյանը և պարոն Ղուկասյանը դիմել են դատախազին, հետևաբար, խնդիրը իրավական դաշտում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։ Հարցին, թե ի՞նչ քաղաքական ուղերձներ է տեսնում այս քայլի մեջ, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Արցախի ներկայիս և նախկին նախագահը դիմել են գլխավոր դատախազին՝ ներկայացնելով իրենց առաջարկը։ Դա իրենց իրավունքն է։ Ես այստեղ տեսնում եմ միայն առաջարկ, թե ինչ ենթատեքստ կա այդ առաջարկի տակ, կարող եք հարցնել առաջարկը ներկայացնողներին»։ Արցախի գործող և նախկին նախագահները իրենց դիմումում մասնավորապես, նշել էին. «...Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02