Մեկ տարվա ընթացքում նոր իշխանությունները չեն կարողացել նպաստել քաղաքական նոր միջավայրի, համակարգի ձևավորմանը, նրանց թիվ մեկ խնդիրը հիմա դա պետք է լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Պետք է ասենք նաև, որ այս մեկ տարվա ընթացքում հսկայածավալ բան է փոխվել, փոխվել է քրեաօլիգարխիկ համակարգի բուրգի գլուխը, բայց, ցավոք սրտի, պահպանվում է այդ բուրգի ողնաշարի 97 տոկոսը՝ վենդետայի բացակայության կարգախոսի ներքո: Ինչ վերաբերում է քաղաքական համակարգին, ապա պահպանվեց Սերժ Սարգսյանի ձևավորած քաղաքական միակուսակցական համակարգը: Փաստորեն միայն ՀՀԿ-ն փոխվեց ՔՊ-ով, մնացած հարցերում նույն է: Հին ընտրական օրենսգրքով ընտրություններին գնալը նպաստեց քաղաքական հին համակարգի վերարտադրությանը»,- նշեց նա:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ առանց քաղաքական դաշտի ձևավորման հնարավոր չէ առաջընթաց գրանցել:
«Միչև այս պահը ես չեմ տեսնում, որ խնդիրն ընկալում են, անցած տարի, որ Ընտրական օրենսգիրքը քննարկվում էր նոր իշխանությունների կողմից՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ես չէի տեսնում, որ իրենք հասկանում են, թե ինչ խնդիրներ կան քաղաքական դաշտի ձևավորման հետ կապված: Բոլոր հարցադրումները, որ մենք անում էինք, որևէ համարժեք պատասխան չստացան, մինչև այժմ էլ մնում են չլուծված»,-ասաց նա:
Պետրոս Մակեյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում լճացում է, շատերը քաղաքական լուսանցքում են հայտնվել։
«Կործանիչ հարված հասցվեց քաղաքական դաշտին։ Այն ուժերը, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել էին համակարգի դեմ, հալածվել էին, բանտերով էին անցել, հեղափոխությունից հետո առհասարակ դուրս մղվեցին: Իշխանության հետ որևէ համագործակցություն մեծ հաշվով չկա, այդ ուղղությամբ քայլեր չեն արվում»,– ասաց նա:
Ըստ Պետրոս Մակեյանի՝ այս փուլում ընդդիմություն հռչակվելը սխալ է, քանի որ եթե որևէ ուժ գնում է հեղափոխական իշխանության դեմ, դա դիտարկվում է որպես մասնակցություն սաբոտաժի:
«Մեր նման ուժերն այն ժամանակ անելիք ունեին պայքարում էին, հստակ դիրքորոշում ունեն, հիմա մեր նման ուժերը շատ ավելի բարդ իրավիճակում են հայտնվել, իրական գործունեության դաշտը բացակայում է: Ուղղակի փորձում ենք իրավիճակին գնահատականներ տալ, շատ հաճախ թերությունները մատնանշել: Այսպես ասած, իշխանություններին հեռակա դիրքորոշում ենք ներկայացնում»,- նշեց նա:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ իշխանությունները քաղաքական օրակարգին վերաբերող հարցերում պետք է հաշվի առնեն նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերի դիրքորոշումները:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02