Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է կազմակերպել հայ ֆուտբոլիստի վերադարձը Դորտմունդի «Բորուսսիա»:
Իտալական Tuttomercatoweb-ի «Սա լինելու է Մինոյի ամառը» հոդվածում նշվում է, որ Ռայոլան սկսել է իր հաճախորդների տրանսֆերների վերաբերյալ աշխատանքները և դիտարկում է Մխիթարյանին «Սիգնալ Իդունա Պարկ» վերադարձնելու տարբերակը:
Գերմանական հեղինակավոր Ruhr24.de պարբերականն առանձին հրապարակմամբ անդրադարձել է այդ տեղեկատվությանը: Հոդվածագիր Դենիս Լիեդշուլտեն գրում է.
««Բորուսիան» իսկապե՞ս կարող է հետաքրքրվել Մխիթարյանին վերադարձնելու տարբերակով: Յուրգեն Կլոպը մի առիթով ասել է. «Հաղթելու ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան կորցնելու վախը»: Եթե «Բորուսիան» նոր մրցաշրջանում կողմ լինի նման մտքին, ապա Մխիթարյանի տարբերակը հաստատ առաջնային չի լինի, քանի որ «Բորուսիայի» երկրպագուները հաստատ հիշում են 2016 թվականի Գավաթի խաղարկության եզրափակիչը:
Հանս-Յոահիմ Վացկեն վերադարձել է Նուրի Շահինին, Սինձի Կագավային, Մարիո Գյոտցեին: Սակայն Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա «Բորուսիա», եթե ամեն ինչ լավ լինի: 2013-2016 թվականներին հայ ֆուտբոլիստը խաղաց «Բորուսիայի» մարզահագուստով և հիասթափեցրեց երեք մրցաշրջաններից երկուսում: 2014-15թթ. մրցաշրջանում նա խորհրդանշում էր այն ամենը, ինչ «Բորուսիայի» մոտ չէր ստացվում:
Մխիթարյանը սկսեց լավ խաղալ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Նա 11 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ դարձավ, սակայն «Բորուսիայի» երկրպագուների առջև 2 սցենար կա: «Բավարիայի» հետ գավաթային եզրափակչում Մխիթարյանը հրաժարվեց պատասխանատվությունից: Պատճառը՝ նա շատ հոգնած էր: Արդյունքը հայտնի է...
Տուխելը ցանկանում էր պահել հայ ֆուտբոլիստին, ինչը զարմանալի չէր, քանի որ 11 գոլն ու 20 գոլային փոխանցումը սենսացիա էին առաջացրել: Սակայն Մխիթարյանի գործակալը նրա տրանսֆերն առաջարկեց Պրեմիեր լիգայի ակումբներին: Մխիթարյանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ 2018-ին տեղափոխվեց «Արսենալ»: Չնայած տեղափոխություններին՝ հայ ֆուտբոլիստը չի տպավորել վերջին 3 տարիներին: «Արսենալն» ամռանը փոփոխություններ է ծրագրում, իսկ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվողների ցանկում է:
Դեռ Շահինի, Կագավայի, Գյոտցեի վերադարձի ժամանակ «Բորուսիայի» ոչ բոլոր երկրպագուներն էին ուրախ: Մխիթարյանի և այս ֆուտբոլիստների միջև տարբերություն կա: Ի տարբերություն հայ ֆուտբոլիստի՝ Գյոտցեն և Շահինը «Բորուսիայում» անցյալ ունեին, իսկ Կագավան՝ առանձնահատուկ պահեր:
Ինչպես հայտնի է, Ռայոլան իր հաճախորդներին ամռանն ինչ-որ ակումբներում տեղավորելու համար աշխատանքները սկսում է գարնանը: «Բորուսիայի» երկրպագուները երջանիկ կլինեն, եթե Հանս-Յոահիմ Վացկեն անտեսի Ռայոլային և կենտրոնանա ավելի հեռանկարային ֆուտբոլիստների՝ Տորգան Ազարի, Նիկո Շուլցի, Յուլիան Բրանդտի վրա:
Սոցիալական ցանցերի տարբեր խմբերում երկրպագուներն ակնհայտորեն դեմ են Մխիթարյանի վերադարձին: Շատերն ասում են, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է: Համենայն դեպս, Մխիթարյանը «վատ բնավորություն» ունի և այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բորուսիային»»,- հրապարակման ավարտ:
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45