Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է «Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող SSJ-100 վթարված ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարների վերծանված զրույցի տեքստային տարբերակը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, կայծակի հարվածից հետո օդաչու Դենիս Եվդակիմովը վնասը գնահատել է որպես լուրջ, սակայն ոչ ծայրահեղ: Անձնակազմն ուղարկել է Pan-Pan ազդանշանը, որը նշանակում է, որ օդանավը վտանգված է, սակայն անհապաղ օգնության կարիք չունի:
«Վերադարձ ենք խնդրում: Ռադիոկապի կորուստ, և ինքնաթիռն այրվում է կայծակից», - ասել է օդանավի հրամանատարը:
Օդանավակայանին մոտեցող օդաչուի հետ աշխատող ավիակարգավարը հաղորդագրություն է փոխանցել գործընկերներին: Դրանից հետո օդաչուն ասել է, որ չի կարող առաջին անգամից վայրէջք կատարել: Ավիակարգավարը հարցրել է, թե արդյոք անձնակազմն օգնության կարիք ունի:
«Ոչ, դեռ ամեն ինչ կարգին է»,- պատասխանել է օդաչուն՝ հավելելով, որ խնդիրներ կան կապի և ինքնաթիռի ավտոմատ կառավարման հետ:
Դրանից հետո ինքնաթիռը նորից է սկսել իջնել: Օդաչուն միանգամից չի հաստատել, որ պատրաստ է վայրէջքին: Ավիակարգավարը բողոքել է, որ օդաչուին լավ չի լսում: Որոշ ճշտումներից հետո անձնակազմը որոշել է վայրէջք կատարել սարքերի օգնությամբ:
Կարգավարը օդաչուներին տեղեկություն է հաղորդել քամու արագության մասին և թույլատրել է վայրէջք կատարել:
Դրանից հետո բանակցություններն ընդհատվել են: Ավիակարգավարների բանակցություններն օդաչուներն այլևս չեն լսել:
Ավիակարգավարը խնդրել է օդաչուին նշել՝ կկարողանա արդյոք կառավարել ինքնուրույն, ինչից հետո ինքնաթիռը բռնկվել է:
Հիշեցնենք, որ մայիսի հինգին օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհվել է 78 ուղևորի և անձնակազմի անդամների տեղափոխող ինքնաթիռը, որը «Շերեմետևո» է վերադարձել օդ բարձրանալուց 28 րոպե անց: Փրկվել է 37 մարդ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02