Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ռումինիայում ընթացող Եվրամիության ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ առաջնորդներին տեղեկացրել են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների մասին, փոխանցում է Ekathimerini-ն: Նախօրեին Նիկոս Անաստասիադեսը կղզու բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունները համեմատել է «երկրորդ ներխուժման» հետ: «Սա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է կամ, ինչպես կարող եմ նկարագրել, երկրորդ ներխուժում՝ հաշվի առնեկով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու խախտումը»,- ասել է նա: Նիկոս Անաստասիադեսը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի վերջին գործողությունները անհնար են դարձրել կղզու վերամիավորման շուրջ բանակցությունների վերականգնումը: Սակայն Անկարան պնդել է Արեւելյան Միջերկրականում իր ծրագրերի իրականացումը շարունակելու մասին: Հաշվի առնելով այս հարցում ԵՄ առաջնորդների հանդեպ նրա հանդուգն դիրքորոշումը, Աթենքը եւ Նիկոսիան կարծում են, որ Թուրքիայի միակ ուղերձը խոշոր ներդրող երկրների կողմից, ինչպիսին են Գերմանիան եւ Նիդեռլանդները, տնտեսական ճնշումն է: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն արդեն Թուրքիային կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում լարվածության մեծացմանը: ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել չեղարկել Կիպրոսում հորատման իր ծրագրերը՝ Անկարային մեղադրելով Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածության մեծացման վտանգի մեջ: Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ շելֆում բնական գազի մեծ հանքավայրեր են գտել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են շուրջ 140 մլրդ խոր.մետր: Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել «Ֆաթիհ» հորատման նավը, որը շաբաթ առավոտից բացառիկ տնտեսական գոտում է: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի 4 ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 3:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02