Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասաց, որ ՀՀԿ-ն շարունակելու է բարձրաձայնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական վենդետայի, քաղաքական հետապնդումների մասին, և դա անելու է բոլոր այն հարթակներում, որտեղ կարող է։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է իշխանությունների դեմ պայքարի դուրս գալ և ընդդիմությանը միանալ՝ Արմեն Աշոտյանն ասաց.
"ՀՀԿ-ն այն քաղաքական միավորն է, որը աշխատել և աշխատում է բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց մեջ տեսնում է առողջ քաղաքական պլատֆորմ, նախագիծ և ցանկություն։ Երբ կստեղծվի ևս մեկ քաղաքական ուժ, ապա մենք կհասկանանք, թե ի՞նչ ընդհանուր օրակարգ ունենք։ Հանրապետական կուսակցությունն արդեն քաղաքական ընդդիմադիր դաշտում շատ լավ դիրքավորվել է, մենք կողջունենք ցանկացած այլ քաղաքական գործընկերների մեր կողքին"։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա ցանկանում է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:
Արմինե Բրսոյան
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14