Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկա գտնվեց Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի սաների առաջին դասին։ Հանդիպումից անմիջապես հետո, լրագրողների հետ զրույցում, Արմեն Աշոտյանն անդրադարձավ մի շարք հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսին։
«Առաջին հերթին ՀՀ վարչապետը մայիսի 9-ին ընդառաջ շատ հեգնական, անպատեհ և անպարկեշտ պահվածքով հայտարարություններ արեց, որոնք ուղղված էին ՀՀ նախկին ղեկավարներին։ Ես շատ կուզեմ, որ նա և իր քաղաքական թիմը վերջապես սովորեն մայիսյան և մնացած բոլոր պետական ու ազգային տոները նշելու և շնորհավորելու ձև »,- ասաց Արմեն Աշոտյանը։
Ըստ Արմեն Աշոտյանի, եթե վարչապետն աշխատեր այնքան, որքան խոսում է՝ մեկ տարվա ընթացքում կկատարեր իր խոստումների գոնե մի մասը։ Նիկոլ Փաշինյանի բերված 100 փաստերն Արմեն Աշոտյանը գնահատեց ոչ բեկումնային, հասարակ աշխատանքներ, որոնք արվել էի գերատեսչությունների կողմից։
Նրա ուշադրությանն առանձնակի էին արժանացել երկու միտք, որոնց մասին ասաց.
«Այսրօվա ասուլիսի ժամանակ երկու վտանգավոր հայտարարություն արեց Փաշինյանը։ Խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին՝ նա բառացի ասաց, որ Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը։ Այսինքն բանակը, զինվորը, ռազմադաշտում կոփված կադրերը, կրթությունը, մշակույթը, ինքնությունը հե՞չ։ Եթե Նիկոլ Փաշինյանն այս ասուլիսը տար ապրիլի 1-ին, ապա այս ձևակերպումը կորակեի որպես անհաջող կատակ։ Բայց նա այսպիսի հայտարարություն է անում լինելով պոտենցիալ գերագույն հրամանատար, հետագայում ռազմի դաշտում իմիջային զորքերի հրամանար է լինելո՞ւ, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների։ Իսկ երկրորդ վտանգավոր հայտարարությունն այն էր, որ նա ասաց՝ հրապարակում լիներ ավելի հեշտ հարցեր կլուծեի, քան վարչապետի կաբինետից։ Այդ ի՞նչ հարցեր է ուզում լուծել, որ վարչապետի կարգավիճակը նրան խանգարում է»,-շեշտեց Ա. Աշոտյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Արմինե Բրսոյան
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02