Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ Արցախի հարցում բանակցությունները լճացած վիճակում են: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես չէի շտապի ասել իրավիճակը լճացած է, կան բանակցություններ: Իրավիճակն այնպիսին է, որ չի եղել ընդունելի լուծում մեզ համար, չեմ ուզում Ադրբեջանի կողմը քննարկել, քանի դեռ հայկական կողմի համար դեռ ընդունելի լուծում չի եղել: Խնդիրը լուծելու մասին դեռ վաղ է խոսել, պետք է հզորանալ, տնտեսությունը զարգացնել, թիկունքը, առաջնագիծը ուժեղացնել, պայմանագրայինների թիվն ավելացնել, շատ վճարել զինվորականներին, սոցիալական ապահովության հարցը լուծել, ուժեղանալ օր-օրի: Խնդրի լուծման մասին կարելի է խոսել ամեն օր և մոռանալ, որ խախտված ռազմաքաղաքական բալանսը պետք է վերականգնել»,- ասաց նա:
Հարցին՝ կհասնե՞նք նրան, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան, Մարուքյանն ասաց. «Այդ հարցը օրակարգում է, կարծում եմ: Իրատեսական կհամարեմ, եթե մենք լավ աշխատանք տանենք միջազգային հանրության հետ: Ադրբեջանն առանձին վերցրած չի ասելու՝ թող Արցախը վերադառնա: Պետք է միջազգային հանրությունը ձևավորի այդ կարծիքը, որ դա լինի «անքննարկելի» հարց և այդ պարագայում Արդբեջանը չի կարող ասել՝ չէ թող չվերադառնա»:
Ըստ Մարուքյանի՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, մեր դիվանագիտական կորպուսը պետք է օրնիբուն աշխատեն, որ Արցախի հարցում միջազգային հանրությունը ունենա ձևավորված կարծիք:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01