ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կընդլայնի այն երկրների ցանկը, որոնք կասկածվում են արժութային մանիպուլյացիների մեջ, այդ թվում ներառելով Ռուսաստանն ու Ասիայի մի շարք երկրներ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը։ Գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնում է, որ Վիետնամը կարող է արժութային մանիպուլյատոր ճանաչվել, քանի որ արհեստականորեն նվազեցնում է դոնգի արժեքը։ Այդ թեման, ինչպես նշում է գործակալությունը, միջազգային մակարդակով վեճերի առիթ է հանդիսանում։ Եվ այդ պատճառով Թրամփի վարչակազմը Վիետնամին խնդրել է շատ ինֆորմացիա տրամադրել՝ նախքան զեկույցը հրապարակելը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ նոր զեկույցում, որն, ինչպես ակնկալվում է, կհրապարակվի այս ամիս, ստուգման ենթարկվող երկրների թիվը 12-ից հասնում է 20-ի։ Աղբյուրների խոսքով՝ ֆինանսների նախարարությունը նվազեցրել է արժութային մանիպուլյացիայի հստակեցման 3 չափորոշիչներից մեկը՝ վճարային հաշվեկշռի պրոֆիցիտը, որը ցույց է տալիս ներմուծման ու արտահանման ծավալների միջեւ տարբերությունը։ Անցումային ցուցանիշը ՀՆԱ 3%-ից հասել է 2-ի։ Ավելի վաղ նախագահ Թրամփը թվիթերի իր էջում գրել էր, որ Չինաստանը, Ռուսաստանն ու Եվրամիությունը մանիպուլացիայի են ենթարկում իրենց արժույթը, որպեսզի առեւտրային անօրինական գերակայություն ունենան ԱՄՆ-ի նկատմամբ։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր Չինաստանն արժութային մանիպուլյատոր ճանաչել։ Սակայն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը դա չարեց՝ հայտարարելով, որ Պեկինը չի համապատասխանում Կոնգրեսի սահմանած չափանիշներին։ Ռուսաստանն ու ԵՄ-ը եւս պաշտոնապես արժութային մանիպուլյատոր չճանաչվեցին։ Իսկ այժմ ԱՄՆ ֆիննախը ստուգումներ է անցկացնում ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի 12 խոշորագույն առեւտրային գործընկերների նկատմամբ։ Ընդլայնված ցուցակում կարող են հայտնվել Ռուսաստանը, Թաիլանդը, Ինդոնեզիան, Իռլանդիան, Մալայզիան, որոնք ԱՄՆ-ի հետ առեւտրում մեծ պրոֆիցիտ ունեն։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02