ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 12-ին այցով կուղևորվի Մոսկվա, այնտեղից էլ՝ Սոչի, որտեղ մայիսի 14-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, և որտեղ նա հույս ունի, որ իրեն կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին մայիսի 10-ին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է TASS-ը։
«Պետքարտուղար Պոմպեոն կուղևորվի Սոչի, Ռուսաստան, և մայիսի 14-ին հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մի ամբողջ շարք երկկողմ ու բազմակողմ մարտահրավերներ»,- նշվում է փաստաթղթում:
Մայիսի 13-ին Պոմպեոն Մոսկվայում հանդիպում կունենա ԱՄՆ դեսպանության աշխատակիցների, ամերիկյան գործարար հանրակցության ներկայացուցիչների և ամերիկացի ուսանողների հետ:
«Պետքարտուղար Պոմպեոն ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի շիրիմին»,- հայտնել է Պետդեպարտամենտը: Ինչպես նշվել է Ռուսաստանի ԱԳ նախարարության՝ մայիսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ, Լավրովը Պոմպեոյի հետ ՌԴ նրա այցի ընթացքում քննարկելու է երկկողմ հարաբերությունները, Վենեսուելայի, Սիրիայի և Ուկրաինայի իրադրությունը: Սոչիում հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Արկտիկական խորհրդի նիստի շրջանակներում մայիսի 6-ին Ռովանիեմիում կայացած բանակցությունների ընթացքում։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02