Մայիսի 16-ից Նյու Յորքի զբոսաշրջիկներն այլեւս հնարավորություն չեն ունենա այցելել Ազատության արձանի թանգարանն ու Իմիգրացիայի թանգարանն Էլիս կղզու վրա մասնավոր զբոսաշրջային խմբերի կազմում: Զբոսավարների ուղեկցությամբ զբոսաշրջիկները եւս չեն կարողանա այցելել արձանի դիտահարթակը: ԱՄՆ-ի ազգային զբոսայգիների ծառայությունը (NPS), որը վերահսկում է այդ տեսարժան վայրը, ստիպված էր դիմել այդ միջոցներին զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով, հաղորդում է Turizm-ը: Ինչպես NPS-ը նշել է, վերջին 10 տարիների ընթացքում Ազատության Արձանի ուղղությամբ տուրերի թիվն ավելացել է 600 տոկոսով: Այդ զգալի աճը հանգեցրել է անվտանգության խնդիրների առաջացմանը եւ բացասաբար է ազդել այցելուների տպավորությունների վրա: Մասնագետների գնահատմամբ՝ այդ տարածքում աշխատում են հիմնականում 250 զբոսավարներ 28 լեզուներով: Մի շարք փորձագետներ համոզված են, որ նորամուծությունը կվնասի մասնավոր զբոսաշրջային ընկերություններին եւ միաժամանակ կուժեղացնի տեղի զբոսայգու աշխատակիցների վրա գործադրվող ճնշումը: Այժմ Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրը տեսնելու բոլոր ցանկացողները պետք է նախապես ամրագրեն Pedestal Reserve հատուկ տոմսը միայն NPS-ի պաշտոնական ներկայացուցիչ Statue Cruises-ի միջոցով: Տոմսի նվազագույն արժեքը 18.5 դոլար է, որում ներառված է այցելությունը տեսարժան վայր եւ թանգարաններ, երկու ուղղություններով լաստանավ զբոսավարի ուղեկցությամբ աուդիո-տուր: Ամեն օր Ազատության Արձանն ու դրա հարեւանությամբ տեղակայված թանգարաններն այցելում է շուրջ 4.5 մլն մարդ: Զբոսայգու ղեկավարները հայտարարում են, որ մասնավոր տուրերին ուղղված այդ նորամուծությունը թույլ կտա ավելի լավ կառավարել տրանսպորտային հոսքերն ու լավացնել զբոսաշրջիկների ընդհանուր տպավորությունն այցելությունից: Նմանօրինակ սահմանափակումներն արդեն գործում են ԱՄՆ-ի այլ տեսարժան վայրերում, ինչպիսիք են 9/11 հուշահամալիրն իր թանգարանով, Ֆիլադելֆիայում Անկախության Ազգային պատմական այգին եւ Ալկատրասը Սան Ֆրանցիսկոյում:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02