Թարգմանության դժվարությունների հետեւանքով Իտալիայի քաղաքացին հայտնվել է ավստրիական դատարանում, որտեղ քննվում է իտալական Տրենտինո-Ալտո-Ադիջե շրջանից խոհարարի գործը, որը փորձել էր կաշառել պաշտոնյային ծառայության ընթացքում, հաղորդում է RG-ը: Անցյալ ամառ տղամարդուն, որն իր մեքենայի ղեկին էր՝ գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության ներքո, կանգնեցրել էր ոստիկանությունը Տիրոլեում: Գերմաներեն եւ անգլերեն չիմացող վարորդը ստիպված էր շփվել ոստիկանի հետ իր սմարթֆոնում Google ընկերության թարգմանչական հավելվածի օգնությամբ: Իտալացուն հայտնել են, որ նա ոչ միայն ժամանակավորապես կզրկվի վարորդական իրավունքից, այլ նաեւ կվճարի տուգանք 900 եվրոյի չափով: Վարորդի խոսքով՝ նա պատասխան էր գրել իր հեռախոսում հետեւյալ տեքստը. «Լավ, ես կվճարեմ», իսկ էլեկտրոնային թարգմանիչը գերմաներեն այդ արտահայտությունը թարգմանել էր բոլորովին այլ իմաստով. «Ես լավ կվճարեմ»: Այդ արտահայտությունը, բնականաբար, ընկալվել էր ավստրիացի ոստիկանների կողմից որպես կաշառքի փորձ: Այժմ դատարանը պետք է պարզի՝ ճիշտ է արդյոք ասում խոհարարը, թե նա այնուամենայնիվ փորձում է այդկերպ թաքցնել կաշառք առաջարկելու փորձը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02