Մաքուր ոսկուց եւ ավելի տարածված պղնձի եւ նիկելի ձուլվածքից հուշադրամները կթողարկվեն Ճապոնիայում նոր կայսր Նարուհիտոյի՝ գահակալության առիթով: Այդ մասին հաղորդում է Kyodo տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրներին: Կթողարկվեն 10 հազար իենին համարժեք (շուրջ 91 դոլար) 50 հազար ոսկե մետաղադրամներ: Դրանցից յուրաքանչյուրը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի թանկարժեք մետաղի 20 գրամ: Մի կողմից դրանք կզարդարվեն փյունիկ հիշեցնող նախշով, որը խորհրդանշում է կայսերական տոհմը, մյուս կողմից՝ քրիզանտեմ ծաղկով, որը ճապոնական միապետերի ընտանիքի զինանշանն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ոսկե դրամները կվաճառվեն 140555 իենով (շուրջ 1300 դոլար): Սակայն ենթադրվում է, որ այդ հուշանվերների արժեքը ժամանակի ընթացքում կաճի: Ոսկե մետաղադրամները ձեռքբերելու համար նախնական պատվերները կընդունվեն հունիսի 11-ից սկսած երեք շաբաթվա ընթացքում, իսկ գնորդներին դրանք կառաքվեն հոկտեմբերին: Ավելի հասարակ, պղնձից եւ նիկելից պատրաստված 500 իենին համարժեք մետաղադրամները կզարդարվեն ծավալուն գահի պատկերով, որին նոր կայսր Նարուհիտոն առաջին անգամ կբարձրանա հոկտեմբերին, ինչպես նաեւ քրիզանտեմով զինանշանով: 59-ամյա Նարուհիտոն կայսր է հռչակվել մայիսի 1-ին, երբ իր 85-ամյա հայրը ինքնակամ հրաժարվել էր գահից տարիքային առանձնահատկությունների պատճառով:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02