Հայաստանի ու Արցախի հակադրումը շատ վտանգավոր տենդենց է, լինի հեղափոխության, հակահեղափոխության կամ որևէ այլ կոնտեքստում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ:
«Արցախի և Հայաստանի հակադրումը հղի է շատ լուրջ հետևանքներով, սա պետք է գիտակցի և Հայաստանի և Արցախի ղեկավարությունը: Վերջին շրջանում փոխադարձ անհարգալից վերաբերմունքի մի քանի դեպքերի ականատես եղանք, ինչը սխալ է և վատ: Երկու կողմերն էլ, անկախ նրանից, թե ինչ անձնական հակադրություններ ունեն, կամ անձնական մակարդակում ինչպես են վերաբերվում միմյանց, պետք է պահպանեն քաղաքական ճիշտ խաղի կանոնները, պահեն միմյանց նկատմամբ հարգանքը բարձր մակարդակի, որովհետև մենք ունենք մեկ նպատակ և այդ նպատակին հասնելու քաղաքականության մեջ անձնական հարցերը չեն կարող դեր խաղալ»,- հայտարարեց նա:
Գորգիսյանն ընդգծեց, որ երբևէ Արցախն ու Հայաստանը չպետք է որևէ կերպ հակադրվեն միմյանց՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության:
Հարցին՝ կա՞ն միտումներ, որ Արցախը կդառնա հակահեղափոխության օջախ, Գորգիսյանն ասաց. «Ոչինչ քաղաքականության մեջ բացառել չի կարելի, բայց եթե նույնիսկ ամենավատ սցենարով՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախում գա իշխանության, միևնույն է, Հայաստանն ու Արցախը որպես մեկ բռունցք պետք է աշխատեն՝ ծառայելով Հայաստանի և Արցախի ժողովրդների շահերին»:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02