Թուրքիայի օդուժի կարիքները բավարարելու համար թուրքական ավիացիոն և տիեզերական արդյունաբերության շարժիչաշինական ընկերությունը (TEI) ուղղաթիռային շարժիչներ է արտադրել:
Դրանք տեղադրվելու են Թուրքիայում ամբողջությամբ տեղական միջոցներով արտադրվող ամերիկյան «Sikorsky 109 BlackHawk»-ի թուրքական մոդելի «Kara şahin» (Սև բազե) բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների վրա: «T700-TEI-701D» անունը ստացած 2000 ձիաուժ հզորությամբ շարժիչները կարող են տեղադրվել նաև թուրք-իտալական համատեղ արտադրության «Atak» հարվածային ուղղաթիռների վրա:
Էրմենիհաբերը հղում անելով CNNTurk-ին գրում է, որ արտադրված շարժիչների հանձնման համար կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ նմանատիպ նախագծեր իրականացնելու համար սովորաբար երկար ժամանակ է պահանջվում՝ հորդորելով արագացնել աշխատանքները:
Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության շարժիչաշինական ընկերությունը (TEI) ղեկավար Մահմութ Ֆարուք Աքշիթն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են ընդհանուր առմամբ արտադրել Kara şahin» (Սև բազե) բազմանպատակային ուղղաթիռների 236 շարժիչ:
«Մեր բանակի կարիքների համար Թուրքիայում տեղական միջոցներով Sikorsky ուղղաթիռների արտադրությունը 3,2 մլրդ դոլարանոց հսկայան նախագիծ է, որի շրջանակներում ուղղաթիռների համար տեղական շարժիչներ արտադրելն ընկած է մեզ վրա: Ուղղաթիռի արտադրությունը իրականացնում է Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերությունը: Ուղղաթիռների ողջ էլեկտրատեխնիկան արտադրում է «ASELSAN»-ը (Թուրքական պետական խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերությունը-խմբ.): 3 խոշոր գործակիցներով կիրականացնենք տեղական «Սև բազե»- թռիչքը: 20 տարվա ընթացքում 236 այդպիսի շարժիչ է արտադրվելու ու փոխանցվելու բանակին»,- ասել է Աքշիթը:
Վերջինս նշել է նաև, որ թուրքական արտադրության առաջին ուղղաթիռի շարժիչները բանակին փոխանցվելուց հետո իրենց կողմից 30 տարի տեխնիկապես կսպասարկվեն:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02