Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի պետքատուղար Մայքլ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը, Մոսկվան կոնկրետ առաջարկություններ Է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։
«Նաեւ արծարծվել Է Ռուսաստանի նախագահի եւ ԱՄՆ-ի նախագահի միջեւ հնարավոր շփում անցկացնելու հարցը, մասնավորապես, «քսանյակի»՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում»,- ասել Է Ուշակովը:
ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստան կատարած այցի ընթացքում մայիսի 14-ին բանակցություններ Է վարել Լավրովի հետ, ինչից հետո նրան ընդունել Է Պուտինը: Լավրովը եւ Փոմպեոն Սոչիում վարել են մոտավորապես երեքժամյա բանակցություններ՝ քննարկելով, ինչպես նշել Է արտգործախարարության ղեկավարը, երկկողմ հարաբերությունները, առավել հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հարցերը, ներառյալ իրադրությունն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում եւ ամբողջությամբ վերցված Մերձավոր Արեւելքում, ԿԺԴՀ-ի եւ Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը: Կողմերը համաձայնության են եկել, որ «անհրաժեշտ Է ջանալ գործնական քայլեր ձեռնարկել (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրադրության շտկման ուղղությամբ», ընդգծել Է Լավրովը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Փոմպեոյի հետ Պուտինի հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողներին հայտնել Է, որ «ճեղքում առայժմ չի զգացվում, բայց ամերիկյան կողմից գործարար տրամադրվածություն դրսեւորվեց»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02