Եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում ընկերությունը, շարունակելու է իր գործունեությունը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին, ըստ նախնական պայմանավորվածության՝ «Էլարդ» ընկերության կողմից մայիսի վերջին հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները Քննչական կոմիտեին է հանձնվելու:
Ավինյանը նշեց, որ մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի: «Ըստ այդ հետազոտության արդյունքների՝ կառավարությունը համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի: Պետք է սպասել վերջնական պատասխաններին»:
Տիգրան Ավինյանը վերահաստատեց, որ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել: «Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ այնպիսի խնդիրներ են, որոնք վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե հետագա ներդրումային տրամադրությունների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, բայցի այդ, միևնույն է, ցանկացած պարագայում բնապահպանները դեմ են ծրագրին, Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունն առաջին հերթին առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:
«Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն, ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է»,-ասաց Տիգրան Ավինյանը և նշեց, որ ցանկացած եզրակացություն իր հետևանքներն է ունենալու՝ լինելու են կողմ ու դեմ խմբեր:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02