ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե կառավարությունում տարբեր թևեր են առաջացել, ասաց, որ չգիտի ինչ թևերի մասին է խոսքը և կարծում է, որ նման թևեր չկան գործադիրում:
Փոխվարչապետը նշեց, որ մեկ–մեկ իրեն թվում է, որ մամուլի այդ լուրերը շատ ավելի հետարքրքիր են և նույնիսկ տրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում:
«Բայց իրականությունը մի փոքր այլ է: Կառավարությունը գործում է որպես մեկ թիմ, լինում են հարցեր, որոնց շուրջ մի խումբ մարդիկ են համակարծիք լինում, այլ հարցերի շուրջ այլ խումբ մարդիկ են համակարծիք լինում, բայց որ ասեմ, թե հստակ խմբավորումներ կան Կառավարության ներսում ... ես համենայնդեպս նման բան չեմ նկատել»,- ասաց նա:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին և լուրերին, թե ներսում թեժ պայքար է ընթանում, արդեն քարոզարշավ է ընթանում, Տիգրան Ավինյանն արձագանքեց.
«Քարոզարշավը շատ բնական երևույթ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների պարագայում, քանի որ այդ պրակտիկան դեռ մեր նախորդ ընտրություններից կա: Մենք որևէ նոր բան չենք սահմանում, գուցե տեխնիկական որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, բայց ամենը նույն ժողովրդավարության սկզբունքների վրա է հիմնված, այսինքն՝ ղեկավար մարմինն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվելու կուսակցության վարչության
նախագահի պաշտոնում, Տիգրան Ավինյանն ասաց, որ այդ հարցը իրեն պետք է ուղղել: Փոխվարչապետը նշեց, որ կա տեսակետ, որ կուսակցության կազմը պետք է ավելի ներառական պահել, կա տեսակետ, որ պետք է ոչ շատ թվակազմով լինի: «Կրկին արդյունավետության հարցն է, թե արդյոք մեծ կուսակցությունը կարո՞ղ է արդյունավետ գործել, թե ոչ։ Սա է հիմնականում»,-ասաց նա:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02