Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը: Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում բազմաթիվ գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները: Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և “հազիվ ընկել է ձեռներս՝ տեսեք ինչ եք անում” սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում: Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝տղամարդկությունն ընդդեմ վախկոտության , բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության: Ինչ-որ մեկի չար ուղեղում իր հագրվանը չգտնող մաղձը մեթադաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները: Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ: Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ: Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44