Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը 5 հազարական եվրո պետք է վճարի ուշացման յուրաքանչյուր օրվա համար այն ժամկետից, երբ նշանակված է նրա ենթադրյալ արտաամուսնական երեխայի՝ Դելֆինա Բոելի նկատմամբ հայրության ճանաչման փորձաքննությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործակալությունը վկայում է հայցվորի փաստաբան Մարկ Ուիթենդալեին: Փաստաբանի խոսքերով, միապետը հրաժարվում է թեստ անցնել: Եթե հաստատվի, որ Դելֆինան իսկապես 84-ամյա Ալբերտ II-ի դուստրն է, այդ դեպքում նա կարող է հավակնել ժառանգության մասի:
2018 թ.-ի հոկտեմբերին Բրյուսելում դատարանը պարզել է, որ Դելֆինների իրավաբանական հայրը՝ Ժակ Բոելը, նրա կենսաբանական ծնողը չէ: Մայրը, բարոնուհի Սիբիլ դը Սելիս Լոնգշամը, խոստովանել է, որ 16 տարի հարաբերություններ է ունեցել նախկին արքայազն Ալբերտի հետ: Այդ կապից ծնվել է Դելֆինան: Գահը ժառանգած միապետը չի ճանաչել հայրությունը:
Դատարանն Ալբերտ II-ին պարտադրել է հայրության թեստ անցնել, սակայն արքայական ընտանիքի փաստաբանները բողոքարկել են որոշումը: Հինգշաբթի օրը Բրյուսելի վերաքննիչ դատարանը չի բավարարել բողոքը:
Ավելի վաղ RTL հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ 2013 թ.-ին թագավորի ներկայացուցիչները Բոելին են հաշտության տարբերակ էին առաջարկել, որի համաձայն միապետը նամակ էր գրելու, որտեղ ճանաչելու էր Դելֆինայի հայրությունը այն պայմանով, որ փաստաթուղթը հրապարակվի միայն նրա մահվանից հետո: Դելֆինա Բոելը հրաժարվել էր առաջարկից:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02