Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը: Այդ մասին հայտարարել Է նրա խորհրդական Դմիտրի Ռազումկովը՝ «1+1» հեռուստաալիքում ելույթ ունենալով «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում: «Զելենսկին, բնականաբար, կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը, քանի որ դրա համար կան մի շարք նախադրյալներ, մասնավորապես, կոալիցիայի բացակայությունը խորհրդարանում»,- ասել Է նա:
Ընտրված նախագահի շտաբն ավելի վաղ տեսահանրագիր Է հրապարակել Ռադայի արձակման մասին: Զելենսկին ինքն ընտրարշավը ընթացքում նույնպես հայտարարել Է Ռադայի վաղաժամկետ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Ուկրաինայի խորհրդարանի հերթական ընտրությունները կկայանան հոկտեմբերի վերջին: Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակաված Է մայիսի 20-ին:
Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի արձակել Ռադան եւ արտահերթ ընտրություններ նշանակել, բայց խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն կես տարի առաջ, այսինքն՝ մինչեւ մայիսի 27-ը:
Մինչդեռ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մայիսի 17-ին «Ժողովրդական ճակատ» խմբակցությունը պատրաստվում Է հայտարարել կոալիցիայի կազմի դուրս գալու վերաբերյալ, ինչից հետո պաշտոնական հիմքեր կլինեն պետության ղեկավարի կողմից Ռադայի արձակման համար։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02